Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինայի շուրջն իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին։
Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրագործման հստակ նշաններ են երեւում:
«Վախենամ՝ այդ ծրագիրը, որի իրագործման ականատեսն ենք հիմա, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից հետո խոշորագույն պատերազմի»,- ընդգծել է Ջոնսոնը:
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը ծրագրում են պաշարման մեջ առնել Կիեւը:
Մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ Ջոնսոնն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է ներխուժումը սկսելու ոչ միայն Ուկրաինայի արեւելքից, այլեւ Բելառուսից: