Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տեւել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսով խոսում է նախագահ Զելենսկի հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։
Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկիի հետ: Վերջինս Ֆրանսիայի նախագահին վստահեցրել էր, որ չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին։
Ամերիկյան CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դառնալ Արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը՝ փոխարինելով Գերմանիայի կանցլերի պաշտոնը թողած Անգելա Մերկելին: