ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում եւ Դոնբասը համարում է Ուկրաինայի մաս։
«Մենք չեն փորձում արտասահմանյան երկրի որեւէ տարածք գրավել։ Ես կցանկանայի հաստատել, որ Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինայի մաս են»,- շեշտել է դեսպանը։ Դիվանագետը հերքել է մեղադրանքները, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա։
«Ռուսաստանը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու դիվանագիտական ջանքերը՝ առկա բոլոր հարցերի լուծման համար։ Ռուսական զորքերը ինքնիշխան ռուսական տարածքում են։ Մենք ոչ մեկին չենք սպառնում»,-ընդգծել է դեսպանը։
Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման վերաբերյալ Անտոնովը նշել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ում տեսնում է ոչ թե խաղաղասեր հասարակական կառույց, այլ ռազմական մեքենա,եւ ձգտում է կանգնեցնելու դրա ընդլայնումը:
Մեկնաբանելով Ղրիմի կարգավիճակի հարցը՝ Անտոնովը հայտարարել է, որ այդ թեման Մոսկվայի համար փակ է, եւ ռուսական կողմը նույնիսկ չի ցանկանում այն քննարկել։