Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Բեառուսի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բրեստի Մոսկովյան շրջանի դատարանը երկրի նախագահին վիրավորանք հասցնելու, ինչպես նաեւ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով քաղաքացուն դատապարտել է ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում երկու տարվա ազատազրկման։
65-ամյա քաղաքացի Ն-ն 2021-ի ապրիլից դեկտեմբեր ամիսներին շենքի պատերին գրություններ է արել՝ վիրավորանք հասցնելով եւ ծանր հանցագործության մեջ մեղադրանքներ ուղղելով Բելառուսի նախագահ Ալքեքսանդր Լուկաշենկոյի հասցեին։
Դատավճիռն, ըստ Բրեստի դատախազության, ուժի մեջ դեռ չի մտել եւ կարող է բողոքարկվել։