Եվրախորհրդարանն Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունից հետո պահանջելու է դադարեցնել «Հյուսային հոսք-2»-ի շինարությունը:
Գերմանական «Der Spiegel»-ը՝ հղում անելով բանաձեւի նախագծին, գրում է, որ բացի շինարարությունն ընդհատելու պահանջից, փաստաթղթում նախատեսվում են պատժամիջոցներ ռուսաստանցի իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց նկատմամբ, որոնք մասնակից են եղել ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալության որոշման կայացմանը: Նշյալ անձանց ակտիվները Եվրոպայում կսառեցվեն եւ կարգելվի նրանց մուտքը:
Եվրախորհրդարանում բանաձեւը քննարկման կդրվի այսօր: