ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Չինաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ, որի հաղթողները Չինաստանի բուհերում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն եւ հարցազրույց։ Ընտրված ուսանողների կրթությունն ամբողջությամբ կլինի անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։