Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված Վիեննայի բանակցությունների ընթացքում նշանակալի առաջընթաց է արձանագրվել։
Ըստ Խաթիբզադեի` ներկա պահին բանակցություններում քննարկվում են ամենադժվարին խնդիրները։
Վիեննայի բանակցություններին փետրվարի 21-ին անդրադարձել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Միացյալ Նահանգները պետք է ապացուցի քաղաքական կամքի առկայությունը՝ վերացնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ավելի վաղ նշել էր, որ Իրանը տեղեկացրել է միջուկային սահմանափակումների մասնակի վերացման մասին, սակայն բոլորը հասկանում են՝ դա բավարար չէ։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլո՛ր պատժամիջոցները։