«Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ալիք Մեդիայի» Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Ուկրաինայի իրավիճակին եւ ՀՀ դիրքորոշմանը: Խուրշուդյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմը եւ Արցախում մեր պարտությունը նաեւ Ադրբեջան-Ռուսաստան գործարքի արդյունք են, եւ անգամ չի բացառում, որ Ադրբեջանը հայտնի 5 միլիարդը վճարել է ռուսական շրջանակներին: