ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակը։
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան։ Ըստ ռուսական կողմի՝ Փաշինյանը սիրով ընդունել է Ռուսաստան այցելելու՝ Պուտինի հրավերը։
Փետրվարի 22-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպման վերջում կստորագրվի համագործակցության հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի «հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։