ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ինքնիշխան երկրներ ճանաչված Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի շրջաններ ռուսաստանյան զորք մտցնելու մասին: Ռուսական զորքն այդ տարածքներում խաղաղություն ապահովելու առաքելություն կկատարի մինչեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրերի կնքումը:
Բանակի ներգրավման մասին կարգադրությունը ներառված է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերում։
Միեւնույն ժամանակ Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ուժերը Դոնբասում չեն կարող օգտագործվել։ Ըստ նրա՝ դա արգելված է կազմակերպության կանոնադրությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ կարգադրություն է ստացել նաեւ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում» գործելու վերաբերյալ: