Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստիի՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ով հեռարձակված իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի նոր իշխանություններին հորդորել է դադարեցնել բոլիվարյան հեղափոխության եւ Նիկոլաս Մադուրոյի դիվականացումը՝ շրջելով Վենեսուելայի նկատմամբ խաբեության եւ ատելության էջը:
Մադուրոն հույս է հայտնել, որ Բայդենի գալով Վենեսուելայի նկատմամբ վերաբերմունքը կվերանայվի, եւ ԱՄՆ նոր նախագահը կընդունի իր վարած քաղաքականությունը: