Երեւանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունվել է բանաձեւ, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, իր խոստովանությամբ, դեմ է քվեարկել։
Բանաձեւն, ըստ դիտորդների, Ուկրաինայում տիրող իրավիճակին առնչվող հակառուսական բովանդակություն ունի։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, սակայն, հրաժարվել է բանաձեւի բովանդակության մասին խոսելուց` առաջարկելով փոքր-ինչ սպասել։
«Այսօր բյուրոյի երկրորդ նիստում բանաձեւի բովանդակությունը նորից կքննարկվի, խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, որից հետո կհրապարակվի, կծանոթանաք»,– նշել է նա։