ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվելուց եւ կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր անց կարելի է պատվաստվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ նախկինում հիվանդացած լինելու փաստը եւ արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չեն պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաեւ ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր։
«ՔՈՎԻԴ-19 հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձեւերը եւ մահվան դեպքերը»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում: