ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն այն սահմաններում, որոնցում այդ հանրապետություններն ինքնահռչակվել էին։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ, հակառակ Ռուսաստանի Դաշնության ճանաչմանը, այդ հանրապետություններում իրավիճակը դեռ շարունակում է անհանգիստ մնալ։
«Շատ քաղաքացիներ վտանգի զգացում ունեն, ուստի որոշել են ժամանակավորապես տեղափոխվել Ռուսաստան»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։