Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպման ժամանակ անդրադարձել են արցախյան հիմնախնդրին։
«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առեւտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը եւ հարեւան մյուս երկրները շահագրգռված են Ղարաբաղում առեւտրային եւ տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ թեեւ Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին նախօրեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան։ Ըստ ռուսական կողմի՝ Փաշինյանը սիրով ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը։