Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Պետդումայի 351 պատգամավորի եւ եւս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար:
Ըստ Բորելի՝ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգրկված չէ:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ Եվրամիության երկրները համաձայնության են եկել: