Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի արդյունաբերության, հանքավայրերի եւ առեւտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնին ասել է, որ զանազան կենցաղային տեխնիկայի արտադրության մասին տարեսկզբի վիճակագրական տվյալները նախանցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48%-ով:
«Պատժամիջոցները հանգեցրին նրան, որ կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտը, արտերկրից նման արտադրանքի ներկրման սահմանափակումների շնորհիվ, աճի միտում ունեցավ, իսկ որոշ դեպքերում, էմբարգոյից առաջվա ժամանակամիջոցի համեմատ՝ աճեց հարյոււր տոկոսով», — ասել է Հոսեյնին:
Ըստ նախարարի՝ ներքին արտադրական ոլորտը նաեւ զգալիորեն մեծացրել է կենցաղային տեխնիկայի արտադրության համար անհրաժեշտ պահեստամասերի մատակարարումը։ Դրանց 40% -ը ներկայում արտադրվում է երկրի ներսում: