Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ճիշտ չեն:
Ստեփանակերտում առավոտյան օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետեւանքով՝ կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում: