Թուրքական բիզնեսը 50 միլիոն դոլար է ներդնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեքստիլ գործարան ստեղծելու համար:
Թուրքական պատվիրակության ղեկավար, գործարար մարդկանց ու ձեռնարկատերերի «TÜMKİAD» ընկերության վարչության նախագահ Իլհամի Օզթյուրքը Բաքվում ասել է, որ դա ներդրումների միայն առաջին փուլն է: «TÜMKİAD»-ը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, սակայն առաջին ներդրումներն արվելու են հենց տեքստիլ արդյունաբերության մեջ: