ՀՀ կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ 5 մարզերի 81 համայնքների շուրջ 100 հազար բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ։
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված աջակցության պետական ծրագրերի համատեքստում։
Բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի ծախսերի փոխհատուցման համար պետության կողմից հատկացվելիք 1 միլիարդ 155 միլիոնը 100 հազար բնակիչների միջեւ բաշխելու դեպքում յուրաքանչյուր շահառուին կհասնի մոտ 11500-ական դրամ։
Ծրագրում ընդգրկվել են նաեւ 2020-ից հետո սահմանամերձ դարձած համայնքները։