Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին՝ 10:05-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Իրականում, ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության, առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետեւանքով հայկական կողմը կորուստներ չի կրել։
Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը եւս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին եւ տեղեկացնում, որ նշված կամ որեւէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել: