Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ մի շարք այլ եվրոպական երկրներ պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը տարածաշրջան:
Նա ընդգծել է, որ ամենամեծ խնդիրը հարյուրավոր միլիարդ դոլարի ներկրված զենքն է, որը տարածաշրջանը վերածել է վառոդի պահեստի:
«Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, տարածաշրջանի վիճակից խոսելուց առաջ, նախ պիտի վերջ տան զենքի վաճառքին։ Հազիվ թե նրանք, ովքեր մեր տարածաշրջանին 100 միլիարդ դոլարի զենք են վաճառում ու այդպիսով սնանկացնում Յեմենի եւ Պաղեստինի ժողովուրդներին, ցանկանան դադարեցնել այդ անմարդկային վաճառքը»,- նշել է Զարիֆը: