Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր համայն աշխարհի քրիստոնյաներին կոչ է արել Մոխրոց երկուշաբթի (մարտի 2-ին, որ նաեւ Մեծ պահքի այս տարվա առաջին օրն է) ծոմապահություն կատարել Ուկրաինայի խաղաղության համար: «Վատիկանյան լուրեր»-ը հաղորդում է, որ Հռոմի պապն այսօրվա իր հրապարակային խոսքում ասել է նաեւ, որ բռնության սատանայական անիմաստությանը պետք է պատասխանել Աստծո զենքերով՝ աղոթքով ու ծոմապահությամբ:
«Չնայած վերջին շաբաթներին գործի դրված դիվանագիտական ջանքերին՝ նոր ու ավելի տագնապալի տեսարաններ են բացվում: Համայն աշխարհի բնակչության շրջանում դա մտահոգություն եւ տագնապ է առաջացնում»,- ասել է Վատիկանի առաջնորդը՝ ուկրաինական տագնապի մեջ ներգրավված կողմերին կոչ անելով զերծ մնալու գործողություններից, որոնք տառապանք կպատճառեն մարդկանց:
«Խաղաղության թագուհին աշխարհը թող պաշտպանի պատերազմի խելագարությունից»,- իր խոսքը եզրափակել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: