Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փրկարարները Ադրբեջանի ենթակայության տակ անցած Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերել ու տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:
Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: