Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել արտակարգ դրություն մտցնել երկրի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների: Որոշումը պետք է հաստատի Գերագույն ռադան։
Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հերթին ուկրաինացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղեւորությունից, իսկ ՌԴ-ում գտնվողներին հորդորել անհապաղ հեռանալ։
Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը կտեղափոխվի
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը BBC-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ֆուտբոլի եզրափակիչը կտեղափոխվի այլ երկիր։
ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ արդեն դիտարկում են այդ տարբերակը եւ շուտով համապատասխան որոշում կընդունեն։