ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին եւս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալու սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց։
ՀՀ պաշտպանության նախարարությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։