Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Թուրքիայի իշխանություններին․ «Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու մեր ընկեր թուրք ժողովրդին այս բարդ իրադրության մեջ մեզ աջակցելու»։
Այս առիթով Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու ստեղծված իրավիճակում Թուրքիայի գործողությունները։ Նիստը սկսվելու է Թուրքիայի ժամանակով 11:00-ին, հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը: