ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ քննարկել են դաշինքի պատասխանն Ուկրաինայի իրադարձություններին:
«Ես եւ ԱՄՆ պաշտպանության նախարարը զրուցել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը քննարկելու համար։ Պետք է քննարկենք նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգված պատասխանը»,–նշել է Բլինքենն իր թվիթերյան գրառման մեջ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ռուսաստանին ուղղված պատասխանի եւ դաշինքի արեւելյան եզրն ամրապնդելու հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի անխոհեմ եւ չհրահրված հարձակումը վտանգում է անհաշիվ քաղաքացիական անձանց կյանքեր։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ մեկ անգամ եւս, չնայած պարբերական զգուշացումներին եւ դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան եւ անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին։