Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են սերտորեն համագործակցել Եվրոպա գազի մատակարարումները համակարգելու ուղղությամբ։
Ալիեւը հավելել է, որ ներկայում Եվրոպայում աշխատանքներ են արվում տարբեր երկրների միջեւ փոխկապակցման համակարգ ստեղծելու համար, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքով գազի մատակարարմանը՝ լինի ռուսական, ադրբեջանական, թե որեւէ այլ երկրի գազ։
Ըստ Ալիեւի՝ մոտ ապագայում գուցե ձեւավորվի Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձեւաչափ: