Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «հատուկ ռազմական օպերացիա» սկսելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց մեկնարկած հարձակման առաջին ալիքով թիրախավորվեցին Ուկրաինայի մի շարք քաղաքներում տեղակայված ռազմական նշանակության կետեր ու այլ կառույցներ։
Պաշտոնական Կիեւի վերջին հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի ռմբակոծության հետեւանքով զոհվել են Ուկրաինայի 40-ից ավելի զինվոր ու առնվազն 8 քաղաքացիական անձ, փոխանցում է Sözcü օրաթերթը։
Ուկրաինական բանակը ոչնչացրել է երկրի արեւելքում գտնվող Խարկով քաղաքի մերձակայքում տեղակայված 4 ռուսական տանկ, Լուգանսկի շրջանում սպանվել է 50 ռուս զինվոր, նույն շրջանում ոչնչացվել է նաեւ ռուսական 6 ռազմական օդանավ։