Թուրքական Sabah-ի հաղորդմամբ նախագահ Էրդողանն իր առաջին գնահատականն է տվել Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ․ «Խոսքս ուզում եմ սկսել՝ եւս մեկ անգամ նշելով, որ այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում սկսված ռազմական գործողությունները մեզ համար անընդունելի են։ Սա ծանր հարված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։
«Երկուսն էլ մեզ համար ընկալվում են որպես բարեկամ պետություններ, ու մենք անկեղծորեն տխրում ենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար դեմ են դուրս եկել։ Ես հարգելի պարոն Զելենսկիին եւս մեկ անգամ փոխանցել եմ, որ Թուրքիան պատրաստակամ է աջակցելու Ուկրաինային՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պայքարում։ Հիշեցնում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ է իրականացնել Մինսկի համաձայնագրի շրջանակներում»։
«Թուրքիան Օսմանյան կայսրության ստեղծման առաջին դարից ի վեր եվրոպական երկրիր է եղել։ Այսօր էլ, բացի պատմական ու սոցիալական կապերից, մենք նաեւ Եվրոպա մայրցամաքի անբաժան մի մասն ենք կազմում։ Որոշ շրջանակներ ամեն կերպ փորձում են մեզ գործողություններից դուրս պահել, բայց այս պրոցեսներում մեր մասնակցությունն ավելի քան բնական է»,- նշել է Էրդողանը։