Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ամփոփելով Բրյուսելում մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները, հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան, եւ այնտեղ նրանց տեղափոխելու ծրագրեր նույնպես չկան։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ–ի դաշնակիցներին»,- ասել է Սթոլթենբերգը։
Կուժեղացնեն կիբերհարձակումներից պաշպանունակությունը
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ բրիտանական իշխանությունները մտադիր են առավելագույնս ուժեղացնելու Ռուսաստանի Դաշնությունից սպասվող կիբերհարձակումների ու ապատեղակատվական արշավների հակազդման պաշտպանունակությունը։