Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային մահաբեր զենք չի վաճառի:
«Բեռլինի քաղաքականությունը մահաբեր զենքի մատակարարման հարցում չի փոխվել, այն Կիեւին չի վաճառվի»,- շեշտել է նախարարը:
Հունվարի վերջին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Քրիստին Լեմբրեխտը Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել էր Ուկրաինային 5 հազար զինվորական սաղավարտ տրամադրելու պատրաստակամության մասին:
Ըստ գերմանական DPA գործակալության՝ YouGov սոցիոլոգիական ինստիտուտի՝ հունվարի 21-25-ն անցկացրած հետազոտության տվյալներով Գերմանիայի բնակիչների գրեթե 60%-ը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ այդ կերպ սատարելով հարցի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշումը: