Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում էր անցյալ տարվա մարտից:
Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան հայտարարել է, որ կանոններ են մշակվում օտարեկրացիների մուտքը Վրաստան թույլատրելու համար:
Այս պահին Վրաստանից կանոնավոր թռիչքներ կան դեպի Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան:
Այսօրվա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 251974 դեպք, ինչը կազմում է երկրի բնակչության 6,78 տոկոսը: Ապաքինվել է 238737 հիվանդ, մահացել է 3022 մարդ: