Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլիի հետ:
Բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև Եվրոպայում սովորող վրաստանցի ուսանողներին՝ խնդրելով նրանց ուսման վարձի սահմանաչափը նվազեցնել ու դարձնել նույնքան, որքան նախատեսված է Եվրամիության երկրների ուսանողների համար: