Ըստ ռուսական regnum գործակալության՝ Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային հիմնական ուժերը միավորվել են Գոմելում տեղակայված ռուսական դեսանտային ուժերի հետ` արեւմուտքից ապահովելով Կիեւի արգելափակումը:
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը թեւակոխել է պաշտպանության փուլ։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսական դիվերսիոն խմբերին։ Դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն ներթափանցել են Կիեւ:
«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին»,- հավելել է Կիեւի քաղաքապետը՝ մայրաքաղաքի բնակչությանը խնդրելով մնալ տներում, թաքստոցներում եւ սննդամթերք կուտակել։