Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ — 2022» միջազգային երաժշտական մրցույթին։
«ՌԴ-ն ոչ մի համարով չի կարողանա հանդես գալ «Եվրատեսիլին»: Որոշումն ընդունվել է «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ EBU-ի միջոցառման կանոնների եւ արժեքների հիման վրա»,- ասված է հայտարարությունում:
Որոշումը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով: Ըստ կազմակերպիչների՝ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնաս հասցնել մրցույթի հեղինակությանը։
«Եվրատեսիլ 2022»-ն անցկացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում։