Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի վաղ առավոտյան տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել Կիեւից՝ հայտնելով, որ պայքարը շարունակվում է, եւ իրենք ցած չեն դնում զենքը:
«Հիմա համացանցում մեծ թվով ֆեյքային տեղեկություններ են տարածվում, թե իբր ես կոչ եմ անում բանակին վայր դնելու զենքն, ու տարհանում է սկսվել: Ուրեմն՝ ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու եւ պաշտպանելու ենք մեր պետությունը»,- տեսանյութում ասել է Զելենսկին: