«Սպուտնիկ Մոլդովա»-ի խմբագրությունը հայտնել է, որ Մոլդովայի իշխանություններից ծանուցում է ստացել մարտի 7-ից գործակալության կայքի աշխատանքը դադարեցնելու մասին։ «Սպուտնիկ Մոլդովա»-ի խմբագրությունը համապատասխան ծանուցումը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։
2013-ից գործող «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալական ցանցի «Սպուտնիկ» գործակալությունը տեղեկություններ է տարածում աշխարհի 80 քաղաքներում 30 լեզուներով: «Սպուտնիկ»-ը գործում է Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Բելառուսում եւ Մոլդովայում: