ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Դիտարկվում են նաեւ Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունելու մեր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ այլ փախստականների»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես արդեն նշվել էր, Կիեւում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաեւ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ամբողջ կազմով։
Հեռախոսահամարներ՝
Կիեւում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
+380487039176
+380487039178
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`
+79614084423