Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ անցկացված բանակցությունների արդյունքների մասին։
«Իլհամ Ալիեւն ու նախագահ Էրդողանն առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։ Դա կարելի է միայն ողջունել»,- ասել է Զելենսկին։
Ավելի ուշ Զելենսկին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իլհամ Ալիեւը խոստացել է նավթամթերքով օգնել Ուկրաինային:
«Ես Ուկրաինայի լավ բարեկամ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին ասացի, որ նավթամթերքին առնչվող խնդիրներ ունենք։ Հիմա խնդիր չի լինի»,- ասել է Զելենսկին։