Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն եւ անվտանգություն ապահովելու հարցերը։
Զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների շուրջը։
Շոշափվել են նաեւ երկկողմ հարաբերությունների որոշ հրատապ թեմաներ։