ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է բանակցությունները սկսելուն։
Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։