«Reuters» գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան» արմատական խմբավորման հետ նախորդ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը:
Դրա մասին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է Աֆղանստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:
ԱՄՆ-ն եւ «Թալիբան» արմատական խմբավորումն անցյալ տարի Քաթարում ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, ըստ որի օտարերկրյա զորքերը 14 ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Աֆղանստանից, եւ, գերիների փոխանակումից հետո, երկխոսություն կծավալվեր: