ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ։ Պուտինը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։
«Արեւմտյան երկրները ոչ լեգիտիմ պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ. ոչ միայն քայլեր են ձեռնարկում տնտեսության նկատմամբ, խոսքը հայտնի սահմանափակումների մասին է, այլեւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ»,– շեշտել է Ռուսաստանի նախագահը։
Տեղեկանք
ՌԴ ռազմավարական զսպման ուժեր են կոչվում Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը, որոնց երբեմն անվանում են Միջուկային եռյակ: Զանգվածային ոչնչացման միջուկային մարտագլխիկների տիրապետող եռյակի մեջ են մտնում ռազմավարական հեռահար ավիացիան, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները եւ ատոմային հրթիռակիր սուզանավերը: