Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ նորերս Պարսից ծոցում՝ Խուզեստանում, Իրանի նախագահի հրամանով շահագործման է հանձնվել «Bidboland» գազամշակման գործարանը, որը խոշորագույնն է Միջին Արեւելքում եւ Արեւմտյան Ասիայում:
«Bidboland»-ի տնօրեն Մահմուդ Ամիննեժադը հայտարարել է, որ խոշորագույն գործարանի շինարարության համար ներդրվել էր 3 միլիարդ 400 միլիոն դոլար, որից 2 միլիարդ 300 հազարը՝ Իրանի ազգային արտարժութային հիմնադրամի կողմից:
«Իսլամական Հանրապետության մասնագետների ջանքերի եւ կառավարության աջակցության շնորհիվ 36 ամիս անց գործարանը լիովին պատրաստ է շահագործման»,-նշել է Ամիննեժադը: