ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ռազմական հատուկ գործողությունների հետեւանքով մարդկային կորուստների վերաբերյալ տվյալներն ամփոփելիս Ժնեւում հայտարարել է, որ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վերջին 4 օրվա ընթացքում Ուկրաինայում զոհվել է 16 երեխա, վիրավորվել` 45–ը։