Ըստ «Սպունիկ Ադրբեջանի»՝ Բաքվում տեղի է ունեցել 2 հայ ռազմագերիների` Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրգործով նիստը։
Ադրբեջանցի դատախազը Իշխան Սարգսյանի համար պահանջել է 20 տարվա, իսկ Վլադիմիր Ռաֆայելյանի համար՝ 19 տարվա ազատազրկում։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձեւով ադրբեջանական սահմանը հատելու եւ Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման համար:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սարգսյանն ավելի վաղ ցուցմունք էր տվել, որ տեղանքի հետախուզում իրականացնելու, ճանապարհները փակելու, ականապատելու եւ փշալարերը դնելու, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու հրաման էր ստացել ։
Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։