Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Ռոսավիացիան» հայտնել է, որ որպես պատասխան միջոց ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող եւ ՌԴ-ում գրանցված քաղաքացիական օդանավերի թռիչքների նկատմամբ եվրոպական պետություններն արգելքի, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ռուսաստանն արգելել է իր օդային տարածքն օգտագործել այն 36 երկրների ավիափոխադրողների համար, որոնք պատժամիջոցների նոր փաթեթի պատճառով փակել են երկինքը:
Սահմանափակումները վերաբերելու են Ավստրիայի, Ալբանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Բրիտանական Վիրջինյան կղզիների, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Ջիբրալթարի, Հունաստանի, Դանիայի ավիափոխադրողներին:
Սահմանափակումներ են մտցվել նաեւ Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, Էստոնիայի ավիաընկերությունների թռիչքների համար:
Հատուկ դեպքերում «Ռոսավիացիան» կամ ԱԳՆ-ն կարող են նշված պետություններին թռիչքների հատուկ թույլտվություն տրամադրել։