Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ ընթացիկ իրանական տարում (որը սկսվել է 2020-ի մարտի 20-ին) Սպահան նահանգից Հայաստան է ներկրվել 140 միլիոն դոլարի ապրանք:
Աշխատանքային այցով Սպահանում գտնվող ՀՀ պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ այս փաստն ընդգծել է Իրանի արդյունաբերության, հանքերի ու առեւտրի կազմակերպության ղեկավար Իրանջ Մովաֆաղը:
Երկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հեռանկարների զարգացման հարցերի քննարկման շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզաիի հետ: